Վաղվանից շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում
Նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին շրջանների զգալի մասում, 18-19-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5, 19-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին սպասվում են տեղումներ, 18-19-ին էական տեղումներ չեն սպասում:
Երևան քաղաքի նոյեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.00C (1980թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.00C (1996թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.40C
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.00C (1980թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.00C (1996թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.40C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել