HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ստեփանակերտի նորաբաց Անգիոգրաֆիկ կենտրոնում կատարվել են առաջին վիրահատությունները

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի նորաբաց Անգիոգրաֆիկ կենտրոնում երեկ արդեն իրականացվել է 7 զոնդավարում և ստենտավորում։

«Որոշել ենք չսպասել մինչև պաշտոնական բացումը և չսպասեցնել մեր հիվանդներին։ Երեկ վիրահատվածների վիճակը բավարար էր և այսօր արդեն դուրս են գրվելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ում ընտանիքի նվիրատվության միջոցներով էլ բացվել է Անգիոգրաֆիկ կենտրոնը։

Վիրահատություններն անելու են Երևանից հրավիրված ու վերապատրաստված տեղացի մասնագետները։ «Էրեբունի» ԲԿ-ի ինտերվենցիոն սրտաբան Արսեն Ծատուրյանը, որ վերապատրաստվել է նաև մի շարք երկրների կլինիկաներում, վստահեցնում է, որ Անգիոգրաֆիկ կենտրոնի սարքավարումներն ամենաժամանակակիցներից են, որոնք հնարավարություն են տալիս ախտորոշել ու փակ վիրահատություններ կատարել ինչպես սրտի անոթների վրա, այնպես էլ այլ օրգաների։

Սրտաբանը դժվարացավ ասել, թե որքան կաշխատեն Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, բայց մի բան հաստատ է՝ կմնան այնքան, ոնքան պետք է։ «Արդեն ունենք հերթագրված հիվանդներ և կշարունակենք աշխատել ըստ պլանի»,-ասաց Ա․Ծատուրյանը։


Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հավաստմամբ՝ այսուհետ սիրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները, որ բուժման համար ստիպված մեկնում էին ՀՀ կամ արտասահման, այսուհետ կբուժվեն Արցախում։

«Այսպիսով՝ քայլ առ քայլ իրակաություն ենք դարձնում մեր՝ «Արցախցին պիտի բուժվի Աչցախում» կարգախոսը»,-նշեց նախարարը։ Ինչ վերաբերում է վիրահատությունների գնային քաղաքականությունը, նախարարը վստահեցրեց, որ մինչ այսօր գործող սոցիալապես անապահով և այլ խոցելի խմբերի համար վիրահատությունները կլինեն անվճար, իսկ վերոնշյալ խմբերից դուրս մնացածներն էլ կօգտվեն մի շարք առավելություններից։

Այսօր Անգիոգրաֆիկ կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ նախագահների գլխավորած պատվիրակությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter