HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր առավոտյան այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:

Սերժ Սարգսյանը եղել է նաև բանակային բնագծում, դիտել ստորաբաժանումների գործողությունները, ներկա գտնվել նոր զորանոցի ու զինավանի բացման արարողություններին, ապա խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:

Աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը: Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցողները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter