HY RU EN

Վահե Սարուխանյան

Կառլսենն առաջ անցավ Անանդի հետ պայքարում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման պայքարը հատեց հասարակածը: Այսօր կայացավ Կառլսեն-Անանդ մրցամարտի 6-րդ տուրը, որում սպիտակներով խաղացող չեմպիոնը` նորվեգացի Կառլսենը, հաղթեց հավակնորդին: 5-րդ տուրում արձանագրվել էր ոչ-ոքի, եւ այս պահին ընդհանուր 3,5-2,5 հաշվով առջեւում է Կառլսենը: 

Վաղը հանգստի օր է, իսկ երկուշաբթի տեղի կունենա 7-րդ տուրը: Հիշեցնենք, որ մրցամարտը բաղկացած է 12 դասական պարտիայից, իսկ հարկ եղած դեպքում (եթե գրանցվի 6-6) կխաղարկվեն լրացուցիչ պարտիաներ: