HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միասնություն-2014». ֆոտոռեպորտաժ

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում ավարտվեցին «Միասնություն-2014» անվանումը կրող համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության բանակն ու ՀՀ զինված ուժերը: 

Արցախի ՊԲ-ի կողմից զորավարժությանը մասնակցում էին ավելի քան 30000 զինծառայողներ, այդ թվում` նաև զորահավաքային ռեսուրսից, 1550 միավոր հրետանային միջոցներ, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, այդ թվում` նաև Ս-10ՄԱ ԶՀՀ-ներ, 1300 միավոր հակատանկային միջոցներ, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

Իսկ ՀՀ ԶՈւ-ից մասնակցում էին ավելի քան 17000 զինծառայողներ, 550 միավոր հրետանային միջոցներ, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոցներ, 300 միավոր հակատանկային միջոցներ, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1200 ավտոմեքենա: 

Զորավարժություններին հետևեցին երկու երկրների ղեկավարներն ու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները: 

Ներկայացնում ենք լուսանկարիչ Արմեն Երամիշյանի ֆոտոշարքը զորավարժություններից: 

[gallery id=203]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter