HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հռիփսիմե Խուրշուդյանը 15-րդն է գերծանր կանանց շարքում

Ալմաթիում ավարտվեց գերծանր կին ծանրորդների պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար: +75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Քասախցի մարզուհին պոկեց 107 եւ հրեց 136 կգ ու երկամարտի 243 կգ-ով զբաղեցրեց 15-րդ տեղը: 

Աշխարհի չեմպիոնի կոչումը կրկին նվաճեց ռուս մարզուհի Տատյանա Կաշիրինան, որն այս անգամ էլ մի գլուխ բարձր էր մյուսներից: Նա թարմացրեց պոկում վարժության իր նախկին ռեկորդը` բարձրացնելով 155 կգ, նոր ռեկորդ սահմանեց նաեւ հրում ձեւում` 193 կգ, ու երկամարտում` 348 կգ: Երկրորդ տեղում չինուհի Մենգ Սուպինգն էր, որը ընդհանուր բարձրացրեց 320 կգ, բրոնզը բաժին հասավ թայլանդուհի Չիտչանոկ Պուլսաբսակուլին (294 կգ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter