HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մեր ծանրորդներից մեդալի գլխավոր հավակնորդը 0 ստացավ

Գերծանր կամ +105 կգ տղամարդկանց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի մրցավազքում 0 ստացավ Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որից, թերեւս, մեդալի ամենամեծ սպասելիքները ունեինք: 2009 թ. Եվրոպայի չեմպիոնը, 2010 եւ 2014 թթ. աշխարհամասի փոխչեմպիոնը երեք անգամ ձախողեց 190 կգ-ոց ծանրաձողի պոկումը եւ հետո հրաժարվեց նաեւ հրում վարժությունից, քանի որ այսպես թե այնպես օլիմպիական վարկանիշային միավորներ չէր բերելու հավաքականին: 2011-ի աշխարհի առաջնությունում Ռուբենը նույնպես նման ձեւով ձախողվել էր, երբ կրկին միավորների խնդիր էր պետք լուծել:

Ընդ որում` Ռուբենը միակն էր, որ մեր պատվիրակների մեջ 0 ստացավ: Կանանց թիմում 0 չստացան, սակայն 22-րդ տեղից ցածր հայտնվեցին եւ ընտրանուն միավոր չբերեցին Էլեն Գրիգորյանն (48 կգ) ու Քրիստինե Պետրոսյանը (63 կգ):

Գերծանր տղամարդկանց պայքարում, այդուհանդերձ, մենք միավոր բերող ունեինք: Հայկ Հակոբյանը B խմբում բարձրացրեց ընդհանուր 400 կգ ու գրավեց խմբի 3-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում` 14-րդ: Դա` շնորհիվ այն բանի, որ A խմբում Ռուբենից բացի 0 ստացավ նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն, ռուս Ալեքսեյ Լովչեւը:

Իսկ գերծանր քաշայինների աշխարհի չեմպիոնի կոչումը պահպանեց ռուսաստանցի Ռուսլան Ալբեգովը, որն ընդհանուր բարձրացրեց 462 կգ, երկրորդը 2010, 2011 թթ. աշխարհի, 2012 թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Բեհդադ Սալիմիկորդասիաբին էր (457 կգ): Երրորդը եգիպտացի Ատիա Մասուդն էր (436 կգ):  

Աշխարհի ավարտված առաջնությունում 4-ական չեմպիոններ ունեցան Չինաստանն ու Հս. Կորեան, 3-ը` տանտեր Ղազախստանը, 2-ը` Ռուսաստանը, 1-ական` Ալբանիան ու Իրանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter