
Սակրավորները Աշտարակում ֆուգասային նռնակ են վնասազերծել
Հոկտեմբերի 25-ին` ժամը 17.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Երամ» տաքսի ծառայությանը հարակից (20 մ հեռավորությամբ) հայտնաբերվել է անհայտ տեսակի չպայթած նռնակ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը «Ջ-1» տիպի ֆուգասային նռնակ է, որը սակրավորները վնասազերծել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել