HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Քննիչները բողոքում են

Երեկ Վերաքննիչ դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով ոստիկանության քննիչներ, ովքեր վստահություն էին հայտնում, որ իրենց գործընկեր, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևոր գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վահան Խանզադյանն անհիմն է կալանավորվել, և այդ ամենի դիրիժորը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:

Նրանք ակնարկում էին, որ եթե դատարանը շարունակի պարել դատախազության նվագի տակ, ապա իրենք վայր կդնեն իրենց ծառայողական վկայականները և դուրս կգան ոստիկանության համակարգից:

Քննիչներին վրդովեցրել էր նաև ոստիկանապետի հայտարարությունն այն մասին, թե ոստիկանների շրջանում ոչ մի բունտ կամ դժգոհություն չկա: Դժգոհ ոստիկանները հեգնում էին. «Կարողա՞ ոստիկանապետին սխալ տեղեկություններ են տվել, ինչպես ժամանակին տվել էին Վահան Խալաֆյանի և Մարիամ Սուխուդյանի դեպքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter