HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կնոջ տունն այրած Էդգար Ծատինյանը ձերբակալվել է

Կնոջ հայրական տունը հրկիզած Էդգար Ծատինյանը ձերբակալվել է երեկ երեկոյան:

Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Մուրադյանը: 

Հիշեցնենք, որ Էդգար Ծատինյանը նոյեմբերի 11-ին դյուրավառ հեղուկ էր լցրել կնոջ հայրական տան դռնից ներս, այնուհետեւ այրել միջանցքը: Ծատինյանը նաեւ սպառնացել էր հաջորդիվ այրել կնոջը:

Հրկիզման վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել` քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Տուժող Լուիզա Ավետիսյանը «Հետքին» հայտնեց, որ քննիչն առգրավվել է նաեւ իր հեռախոսը` սպառնալիքներ պարունակող sms հաղորդագրությունները փորձաքննելու նպատակով: Փորձաքննվել են երկու հազարից ավելի sms հաղորդագրություններ եւ կցվել գործին: 

Մեկնաբանություններ (2)

Գայանե
Ինչ լավ է, թող այդ ոչ մարդկային կերպարը փտի բանտում
david
Որձահայ, որձավայ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter