Հարկային ստուգումների արդյունքում 256.9 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն է առաջադրել
Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքներ է իրականացրել եւ ստուգումների արդյունքում արձանագրել 173մլն 241 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ստուգված ընկերությունների թվում են` «ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ` 62.8մլն դրամ, «ՇԻՆԱՐԱՐ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ` 36.6մլն դրամ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ` 23.7մլն դրամ, «ՄԱՍԻՍԱՎԱՆ ԲՐԵՆՉ» ՍՊԸ` 11.7մլն դրամ, «ՄԻ ԸՆԴ ԳԱ» ՍՊԸ՝ 7.2մլն դրամ, «ԿԱԳԵՎ» ՍՊԸ` 7.3մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 18 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 26-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 6-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 10 ստուգումներ և այլն:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 14 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 5.3մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 31 հազար 499 հատ կամ 189.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1 մլրդ 240մլն դրամով կամ 29%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 8 հազար 833 հատով կամ 11.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 1մլրդ 475.3մլն դրամով կամ 36.9%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3874 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 53 հարկ վճարողի մոտ առաջացել է 78.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 30 աշխատող:
Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 256.9 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
|
|
||||
|
Հ/Հ |
ՀՎՀՀ |
Անվանումը |
Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը |
Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) |
|
1 |
09202127 |
ԱՆԱՊԱՏ-2 (ԱԿ) |
1 |
59,951,064 |
|
2 |
08410004 |
ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ (ՍՊԸ) |
1 |
25,210,496 |
|
3 |
00842595 |
ԲԱՂԼ (ՍՊԸ) |
1 |
20,615,785 |
|
4 |
00093432 |
ՄԻՐԱԴԱ (ՍՊԸ) |
1 |
18,190,260 |
|
5 |
04716994 |
«ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» (ՓԲԸ) |
1 |
14,335,057 |
|
6 |
01544673 |
ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ) |
1 |
12,723,121 |
|
8 |
43053135 |
Գարիկ Մնացականյան (ԱՁ) |
1 |
12,000,000 |
|
9 |
07203388 |
,,ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ,, (ՍՊԸ) |
1 |
11,700,000 |
|
10 |
09212439 |
ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ (ՍՊԸ) |
1 |
11,215,096 |
|
11 |
02577652 |
ԼՈՒ-ԼԻ-ԼՈՒ (ՍՊԸ) |
1 |
10,621,000 |
|
12 |
00040569 |
ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ (ՓԲԸ) |
1 |
10,000,000 |
|
13 |
00450801 |
ԲԻԴԵՔ (ՍՊԸ) |
2 |
46,383,146 |
|
14 |
02800117 |
ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ) |
2 |
42,639,852 |
|
15 |
03530369 |
ՍԹՈՈՒՆ ԼԵՆԴ (ՍՊԸ) |
2 |
14,738,339 |
|
16 |
00003206 |
ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ (ԲԲԸ) |
2 |
14,446,002 |
|
17 |
01804023 |
ՀԱՅԿԱԶՄԳԱԶ ՄԱՍՆԱԳԻՏ.ՁԵՌՆԱՐԿՈՒԹ (ՓԲԸ) |
2 |
11,315,361 |
|
18 |
01516105 |
ՖԱՅՆ (ՍՊԸ) |
3 |
54,781,690 |
|
19 |
00085211 |
ՄԱՔՈՒՐ ՕԴ (ՍՊԸ) |
3 |
16,547,530 |
|
20 |
01219864 |
ԷԴԻՓԻ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) |
3 |
14,419,033 |
|
21 |
01816719 |
ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ (ՍՊԸ) |
3 |
13,070,394 |
|
22 |
01557589 |
ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ) |
3 |
10,465,400 |
|
23 |
01804633 |
ՄՈՒՇ (ՍՊԸ) |
5 |
30,283,440 |
|
24 |
02233484 |
ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) |
5 |
18,761,581 |
|
25 |
01829451 |
ՓՐԻԹԻ ՈՒԵՅ (ՍՊԸ) |
5 |
10,704,450 |
|
26 |
01517529 |
ԱՐԱՍՈ (ՍՊԸ) |
12 |
19,868,205 |
|
27 |
01842346 |
ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ) |
18 |
15,317,795 |
|
28 |
02609379 |
ԴԱՐՖ (ՍՊԸ) |
22 |
10,825,100 |
|
29 |
01222567 |
ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ (ՍՊԸ) |
99 |
14,879,594 |
|
30 |
00876234 |
ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) |
116 |
24,799,685 |
|
31 |
01836706 |
ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) |
287 |
24,275,167 |
|
32 |
00076358 |
ՕՐԻՖԼԵՅՄ ՔՈՍՄԵԹԻՔՍ |
629 |
19,032,996 |
|
Ընդամենը |
1,234 |
634,116,639 |
||
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել