
Վերադարձվել է ուղղաթիռի անձնակազմից մեկի դին եւ օդաչուների մասունքները (վիդեո)
ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել դիմել հատուկ նշանակության գործողության` հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները վերադարձնելու համար: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից:
Գործողությունների արդյունքում` դեպքի վայրից տարհանվել է անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները, եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը երկու զոհ է տվել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել