
Սփյուռքահայ բարերարը կով է նվիրել Ադելինայի ընտանիքին
«Հետքի» «Դպրոց չհաճախած 17-ամյա Ադելինան երազում է ոստիկան դառնալ» հոդվածի հրապարակումից հետո սփյուռքահայ բարերար Մարալ Անջարգոլյանը ցանկություն է հայտնել օգնել Խաչիկյանների ընտանիքին: Վերջինս ընտանիքի համար կով է գնել, որպեսզի ընտանիքը կարողանա ունենալ իր կայուն եկամուտը: Ադելինայի եղբայրը՝ Ոսկանը դեռ չի հասցրել ավարտին հասցնել անասնագոմի բարեկարգման աշխատանքները: Նա խնդրել է հարևանին, որ կովը ձմռանը պահեն նրա անսանգոմում մինչև իրենց անասնագոմը պատրաստ կլինի: Կովը այս պահին կաթնատու չէ, որովհետև ձմռանը ծնելու է:
![]() |
Մարալ Անջարգոլյան |
ԱՄՆ-ում բնակվող Մարալ Անջարգոլյանը Հայաստանում բարեգործական աշխատանքն իրականացրել է «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ադելինային օգնելու ցանկություն է հայտնել նաև «Օրրան» բարեգործական ՀԿ-ն: Կազմակերպությունը վճարելու է Ադելինայի ուսման վարձը: Այս շաբաթվանից Ադելինան երեք ամիս գնալու է վարսավիրության դասընթացների Նոյեմբերյան քաղաքում: Դասընթացի ավարտից հետո ՀԿ-ն Ադելինայի համար գնելու է նաև անհրաժեշտ գործիքները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել