
Կենտրոնական բանկը պարզաբանում է դրամի տատանման պատճառները
Այսօր տարադրամի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը գերազանցել է 435 դրամը: Դրամի արժեզրկման առնչությամբ ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է հրապարակել իր պաշտոնական կայքում.
«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:
Կենտրոնական բանկը, խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել