HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզի քաղաքապետը՝ ԱԳՆ-ում

Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս վերջին մեկ ամիսը Հայաստանի համար նշանավորվեց իբրեւ հայ-ֆրանսիական բարեկամության ամիս, որն սկսվեց ՀՀ նախագահի պաշտոնական այցելությամբ Փարիզ, Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցով եւ ավարտվում է ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեային` Երեւնում անցկացվող տարեկան նիստով, որը նաեւ ուղեկցվում է Փարիզի քաղաքապետի անդրանիկ այցելությամբ մեր երկիր։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պարոն Դելանոեին վերջին տասնամյակի ընթացքում համատեղ իրականացրած ծրագրերի համար` մասնավորապես կարեւորելով Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում՝ Ելիսեյան դաշտերի հարեւանությամբ, Կոմիտասի արձանի բացումը, Երեւանի պուրակի բացումը, ինչպես նաեւ Փարիզի քաղաքապետարանում արդեն ավանդական դարձած ամենամյա ընդունելությունը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Փարիզի քաղաքապետարանի ակտիվ մասնակցությունը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին։ «Այս ամենը իրագործվել է Ձեր քաղաքապետության օրոք, եւ Երեւանում հիշում են այդ մասին»,- ընդգծեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ երախտիքի խոսքերի համար` Բերտրան Դելանոեն ասաց, որ ինքը ուրախությամբ է այցելում բարեկամ Հայաստան եւ վստահ է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը առավել կխորացնեն  կապերը մեր երկու մայրաքաղաքների, երկրների ու ժողովուրդների միջեւ։

ՀՀ ԱԳ նախարարն ու Փարիզի քաղաքապետը երկուստեք կարեւորեցին ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի` Երեւանում անցկացվող տարեկան նիստը, վստահություն հայտնելով, որ այն նաեւ մեծապես կամրապնդի Հայաստանի դիրքերը ֆրանկոֆոն երկրների ընտանիքում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter