Հրկիզել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամների մեքենաները
Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են «100-ամյակը առանց ռեժիմի» հայտարարության մեջ:
Շարժման անդամները նշում են, որ ավտոմեքենաները հրկիզելու հիմնական հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին:
Այս դեպքերի առթիվ Շարժումը կազմակերպում է մամուլի ասուլիս, որի ընթացքում կտեղեկացնի իր դիրքորոշման և մանրամասների վերաբերյալ: Ասուլիսը տեղի կունենա այսօր, նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Ոստիկանության շենքի մոտ:
Վարդան Հակոբյանի մեքենան |
Վարուժան Ավետիսյանի մեքենան |
Սուսաննա Մելքոնյանի մեքենան |
Կարո Եղնուկյանի մեքենան |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել