HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալացի մասնագետը դասախոսություն է կարդացել «Էրեբունի» արգելոց- թանգարանում

Այսօր «Էրեբունի»  պատմահնագիտական թանգարանը  հյուընկալել  է  Իտալիայի  Արվեստների  և  վերակագնման  «Պալացցո Սպինելլի»  ինստիտուտի  դասավանդող,  խեցեղենի  և  քարե  հնագիտական գտածոների  վերականգնման  մասնագետ  Ելենա  Ֆունջինիին`  ով  հանդես  է  եկել  Իտալիայում  խեցեղենի  վերականգնման  ժամանակակից  մոտեցումների  և վերականգնման  պրակտիկայում  կիրառվող  նյութերի  մասին  դասախոսությամբ:

Ինտերակտիվ  ընթացող  դասախոսությանը   հաջորդել  է   գործնական   աշխատանք արգելոց-թանգարանի  վերականգնողական  լաբորատորիայում.  մասնավորապես ներկայացվել  է  մեղրամոմի,  բնական խեժի  և «Խառնուրդ -76»  կոչվող  միացության` որպես առավել ճկուն վերականգնողական նյութերի առավելությունը հնագիտական առարկաների  ամբողջացման  պրակտիկայում  լայնորեն  օգտագործվող  գիպսի համեմատությամբ: 

Ե.  Ֆունջինիի   այցը  Հայաստան  և  դասախոսությունների  կազմակերպումը իրականացվել է տարածքային զարգացման  համագործակցությանն ուղղված «Բանյոա  Ռիպոլիի -Արարատ»  նախագծի  շրջանակում,  որին  իր  կրթամշակութային աջակցությունն  է  ցուցաբերել 1976 թ.  Ֆրանչեսկո  Ամոդեյի  կողմից  Ֆլորենցիայում հիմնադրված  և  շարժական  ժառանգության  վերականգնման  բնագավառում առաջատար փորձ ունեցող «Պալացցո Սպինելլի» վերականգնման կենտրոնը: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՀՈԱԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter