
Հարուցվել է քրեական գործ ` «Նախախորհրդարան»-ի անդամ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ
«Նախախորհրդարան»-ի անդամներից Սուսաննա Մելքոնյանի «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան այրելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս. Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:
Հիշեցնենք, որ երեկ լուսադեմին անհայտ անձինք այրել են «Նախախորհրդարան»-ի անդամներից մի քանիսի մեքենաները:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենան հրկիզելու վերաբերյալ նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել