HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Եվրասիական թակարդ, կամ նոր ԽՍՀՄ-ի տեսիլքը

Հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում հրապարակած իր «Նոր ինտեգրացիոն գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջ  քաշեց Եվրասիական միություն ստեղծելու նոր գաղափար: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞

Կենտրոնի դատարանը մոտ 1,5 տարի է` քննում է 29-ամյա Ստեփան Հովակիմյանի եւ նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ եւ 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • Թուրք բնապահպանները առաջարկում են անվճար էլեկտրաէներգիա ՀԱԷԿ-ի փակման դիմաց

Թուրքիայի կանաչների կուսակցության վարչության անդամ Ահմետ Աշըջըն ասում է, որ իրենք եւ, ընդհանրապես, Թուրքիան ուզում է, որ Մեծամորի ատոմակայանը փակվի. «Սակայն մենք հասկանում ենք, որ դա կարճ ժամկետներում անել հնարավոր չէ, եւ առաջարկում ենք, որ մեր կառավարությունը Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանցման պայմանագիր կնքի` ՀԱԷԿ-ի փակման դիմաց»: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)

  • Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ 

 Միջնորդները

  • Մի կույտ խնդիրներ եւ ոչինչ չասող քառամյա ծրագիր

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի չամուսնացած տղաները չեն համարձակվում այլ համայնքներ խնամախոսության գնալ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Որտե՞ղ են արածում ձեր կովերը

Տաքսին կանգնում է Վարդաղբյուրի ու Աշոցքի տարածաշրջանի Ձորի գյուղեր տանող ճանապարհահատվածի հատման կետում` խորհրդային տարիներից գոյություն ունեցող քարե կանգառի մոտ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Շուշեցի կնոջը Ստեփանակերտը Փարիզ է թվում

Դիանա Բալայանն ասում է, որ Շուշին մանկուց շատ է սիրել ու երազել է Շուշիում ապրել: Այսպես էլ ստացվել է. նա Ստեփանակերտից Շուշի է տեղափոխվել 1992 թ.` քաղաքի ազատագրումից հետո, երբ դպրոցական էր, բայց Դիանան ուզում էր ապրել «ոչ էս ձեւի» Շուշիում: (Հեղինակ` Սոնա Ավագյան)

  • Հացավանում սպասում են ընտրություններին, որ համայնքի խնդիրներից որեւէ մեկը լուծվի

Հացահատիկով եւ մրգերի առատ այգիներով երբեմնի Հացավանի մասին մեծահասակներն այժմ միայն թախծոտ ժպիտով են հիշում: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Սվարանցի ճակատագիրը մտահոգում է միայն բնապահպաններին

Գորիսի Օրհուս կենտրոնից այս տարվա ապրիլի 22-ին հարցում էր ուղղվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Սվարանցի հանքավայրում «Fortune Oil» ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Անտառը կա, բայց փաստաթղթերում գոյություն չունի

Այս լուսանկարները արվել են Լոռու մարզի Շամլուղի բաց հանքավայրում: Անտառ է, հատված ծառեր, հողով ծածկվող անտառաշերտ: Սակայն բոլոր փաստաթղթերում այն արձանագրված է կամ որպես թփուտ, կամ բուսականությունից զուրկ տարածք: (Հեղինակ` Լեւոն Հայրապետյան)

  • Սեռական հարաբերությունների թեման դպրոցներում. երեխաների կարծիքով` ամուսնության դեպքում սեռավարակը բացառվում է

Այն, որ երեխաներին արագիլն է բերում` շատ հնացած փաստարկ է, եւ այսօր փոքր երեխաներին անգամ դժվար համոզես դրանով: Իսկ որտեղի՞ց են երեխաներն իմանում, թե ինչպես է ծնվում մարդը, կամ ի՞նչ գիտեն նրանք սեռական հարաբերությունների մասին: (Հեղինակ` Աննա Մուրադյան)

  • Պատգամավորական կարծիքներ. «Սեքսի» լինե՞լ, թե՞ կույս մնալ մինչեւ ամուսնանալը

1988 թ. մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1116 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Նկարների վաճառքը եւ արտահանումը

Մի քանի տարի շարունակ Երեւանում գործում էր ընդամենը մեկ մասնավոր ցուցասրահ-գալերեա` «Արամեն»: 1990-ականների կեսերից սկսեցին բացվել մասնավոր ցուցասրահներ, որոնց նպատակն էր ցուցադրել նկարիչների բնօրինակ աշխատանքները, եւ կազմակերպել դրանց վաճառքը` որոշակի մասնագիտական խորհրդատվությամբ եւ ցուցումներով: (Հեղինակ` Մերի Միքայելյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter