Եղվարդի մանկապարտեզի սաների մոտ հաստատվել է դիզենտերիա. նկատելի է առողջական դրական տեղաշարժ
Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներից 35-ը ստացիոնար բուժում են ստանում «Նաիրի» ԲԿ-ում, 18-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության և բավարար, նկատելի է առողջական դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Կազմակերպվել են բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները:
Արդյունքում հաստատվել է դիզենտերիա: Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։
***
Նոյեմբերի 29-ին, ժամը 11.50-ին կապ է հաստատվել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Ա.Ասոյանի հետ, ով տեղեկացրեց, որ թունավորման նախանշաններով Եղվարդ քաղաքի ԲԿ են դիմել թիվ 1 մանկապարտեզի ևս 7 սան, որոնցից հոսպիտալացվել են 3-ը: Թունավորումից հոսպիտալացվածների ընդհանուր թիվը հասնում է 58-ի, որոնցից 17-ը գտնվում են «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, մեկը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, իսկ 40-ը` Եղվարդ քաղաքի ԲԿ-ում:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են կայուն դրական:
Ժամը 19.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել ևս 5 սաներ:
Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 63 երեխա:
Հիշեցնենք , որ նոյեմբերի 28-ին, ժամը 22.10-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ են հոսպիտալացվել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել