HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի դայակներից մեկը

Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։ Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։ Այս պահին հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի (դայակ և դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ 

Առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։

Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։

Առողջապահական հիմնարկների արագ արձագանքման և ժամանակին իրականացված միջոցառումների շնորհիվ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաև ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

«Երեխաների առողջական վիճակը շարունակում է գտնվել ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո»,-հայնտւոմ է ՀՀ ԱՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter