Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել է «Հետքի» հրապարակմանը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Դեկտեմբերի 1-ին «Հետք»-ում հրապարակված «Ո՞ւմ «գերիներն» են էնդոկրինոլոգները և առողջապահության նախարարը» հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ առողջապահության նախարարությունում խորհրդակցություններն անցկացվում են բաց, արհեստավարժ և բազմակարծության մթնոլորտում։
Հաշվի առնելով քննարկվող հարցի կարևորությունը, մասնակցել են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և 22 առաջատար ու առաջնային օղակի մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրն իրավունք և հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր կարծիքը։
Այս պարագայում անհասկանալի է նման հրապարակումը։
Հերթական հանդիպմանը հրավիրելու ենք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որպեսզի քննարկման արդյունքում ստացված մասնագիտական վերլուծությունները հասանելի լինեն լայն հանրությանը։
Նախարարությունը մնում է հավատարիմ ԶԼՄ-ների հետ աշխատանքում որդեգրած երեք հիմնական սկզբունքին` ազնվություն, արհեստավարժություն և կառուցողականություն։
Եթե հրապարակման առնչությամբ կանհստակ փաստեր, ապա դրանց բացահայտման գործում առաջին հերթին շահագրգռված է նախարարությունը։
Ակնկալում ենք կառուցողական համագործակցություն»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել