HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Հրատապ հավաք

Երեկ` ուշ երեկոյան, «ՀԺ»-ին լուրեր հասան, որ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ տեղակայված է իր գրասենյակը, հրատապ հավաք է կազմակերպել: Առիթը, ըստ նույն լուրերի, եղել է 2008 թ. մարտի 1-ի թեման:

«ՀԺ»-ին հասած լուրերի համաձայն` հավաքին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը և ևս մի քանիսը, ովքեր 2008-ի մարտի 1-ին կատարել են Քոչարյանի հրահանգները:

Սույն լուրերի կապակցությամբ, սակայն, «ՀԺ»-ին չհաջողվեց պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ: Ակնհայտ է, որ նման հավաքը կարող էր պայմանավորված լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող վերջին զարգացումներով: Մասնավորապես, քաղաքական շրջանակներում արդեն կարծիքներ են հնչում, որ Ռոբերտ Քոչարյանին զոհաբերելով` Սերժ Սարգսյանը կարող է իր կաշին փրկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter