HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է այսօր տեղի ունեցած սպանության կասկածյալը

Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 

2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-իսահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին: Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:

Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter