Դժվարանցանելի են Գորիսի ավտոճանապարհները, խցանումներ կան Գյումրի-Սպիտակ ճանապարհին
Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ Գյումրի–Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենա, անվադողերի անսարքության պատճառով խցանվել են:
Այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել