
«Նաիրիտի» աշխատակիցները կհավաքվեն նախագահականի մոտ
Այսօր «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ Արհկոմի ընդլայնված նիստում ընդունվել է որոշում՝ հինգշաբթի, ժամը 11-ին, հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի մոտ` Բաղրամյան 26, և ներկայացնել միակ պահանջ` ՎՃԱՐԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԸ: Այս մասին հայտարարվում է «Նաիրիտի» ֆեյսբուքյան էջում: «Հավաքին ներկայանում են ԲՈԼՈՐԸ»,- նշված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել