Վաղը կկայանա Էդուարդ Հարենցի գրքի շնորհանդեսը
Վաղը` 17.00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կկայանա բանաստեղծ Էդուարդ Հարենցի «Ինտերմեդիա ջրերից» ժողովածուի շնորհանդեսը: Սա հեղինակի թվով 6-րդ ժողովածուն է: Այն պոետական հասունության, ձևավորված աշխարհայացքի, ինքնացող ձեռագրի վկայությունն է: Բանաստեղծն այստեղ ամբողջովին իր տարերքի մեջ է՝ կարծես հանրահայտ, բայց միևնույն ժամանակ՝ զուտ հարենցյան մտածողության, բառերի, պատկերների արարչագործ տարերքի մեջ:
Հարենցը մասնակցել է բազմաթիվ գրական փառատոնների, նրա նախորդ` «Լեթարգիական արթնություն» գիրքը արժանացել է Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակին` որպես տարվա լավագույն բանաստեղծական գիրք: Հարենցի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով, իսկ մինչև 2015 թվականը Բելգիայում լույս կտեսնի հեղինակի բանաստեղծությունների ալբաներեն թարգմանված ժողովածուն:
«Ինտերմեդիա ջրերից» ժողովածուն լույս է տեսել բանաստեղծուհի Սոնա Վանի աջակցությամբ:
«Այլարտ» գրական ակումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել