
Ստորագրվեց «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
Այսօր Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Մաչանյանը ստորագրեցին համաձայնագիր` «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջև՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով ՀՀ քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Մեկնաբանել