HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետը զգուշացրե՞ց ԲՀԿ-ին

Այսօր լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է սպասվում կոալիցիային, եւ, ի վերջո, ԲՀԿ-ն դուրս գալու է կոալիցիայից, թե ոչ: Տիգրան Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ն քաղաքական առանցք ունեցող այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են գործընկերները:

«Մենք համախմբված ենք հանրապետության նախագահի շուրջ եւ մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում, եւ դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա ՀՀԿ-ի մասին լուրեր տարածողներին զգուշացրեց, որ չարաչար սխալվում են` գնահատելով իրենց հնարավորությունները: «ՀՀԿ-ն ամենաուժեղ քաղաքական ուժն է Հայաստանում եւ ոչ միայն պահպանելու, այլեւ ուժեղացնելու է իր դիրքերը: Դրա համար, կարծում եմ, այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից փոխանցել մեր գործընկերներին, հանրությանը»,-հավելեց վարչապետը:

Ըստ նրա` ՀՀԿ-ն կամուրջներ է կառուցում բոլոր նրանց հետ, ովքեր կհամագործակցեն իրենց հետ, իսկ ովքեր ոչ` «կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ»:

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք զգուշացումը ԲՀԿ-ին էր ուղված, վարչապետը հրաժարվեց պատասխանել` ավելացնելով, որ չի ուզում լրագրողների համար եւս 10 նյութի թեմա տալ:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե տարածքային կառույցների փոխարեն ինչու է նոր անդամագրվող կուսակիցներին անդամատոմսերն ինքը բաժանում: Արդյոք դա չի՞ նշանակում, որ հենց վարչապետն է գլխավորելու գալիք ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ կուսակցական տոմսեր հանձնելը նորմալ կուսակցական գործընթաց է:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ասելով թե իրենք համախմբված են չկոտրված տաշտակի շուրջը, դրանով վարչապետը լրագրողներին արդեն իսկ բավականին հետաքրքիր թեմա է տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter