HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պատանեկան հավաքականների մրցակիցները հայտնի են

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Սերբիայի և Էստոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը տեղի կունենա Էստոնիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում:

Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Գերմանիան:

Երեկ էլ կայացել էր մինչև 17 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 9-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Անգլիայի, Պորտուգալիայի և Սան Մարինոյի մինչև 17 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը կանցկացվի Պորտուգալիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Ադրբեջանում:

Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվել են 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված այն 5 թիմերը, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Գերմանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը: Մասնակից 32 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 15 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Ադրբեջանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter