HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը

Տրանսպորտի և կապի նախարարության տեղեկացմամբ՝ հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Մ-10 -Ներքին Գետաշեն–Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը։

Կատարված ճանապարհաշինական աշխատանքները գնահատելու համար հիմնանորոգված ճանապարհահատված էին այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ:

Հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 10.7 կմ է, որից ամբողջովին վերակառուցվել է ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածը: Այն սկսվում է Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  61-րդ կիլոմետրից, անցնում Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա գյուղերով և ավարտվում Մադինա գյուղի վերջում: Բացի այն, որ ճանապարհն իրար է կապում նշյալ գյուղերը, այն կարճացնում է նաև դեպի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք տանող ճանապարհը։

Նախկինում  այդ հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում: Բացակայում էր ասֆալտբետոնե ծածկը, առկա էին մեծ խորությամբ և մակերեսով փոսեր, ինչը դժվարանցանելի էր դարձնում  երթևեկությունը:

Նախօրեին տեղացած առատ ձյունը մաքրվել էր ճանշինի աշխատողների կողմից, ինչն ակնհայտ էր դարձնում, որ ճանապարհը հիմնանորոգված է բարձր որակով։

Այդ մասին գոհունակությամբ փաստում էին բնակիչներն ու ճանապարհով երթևեկող վարորդները.
Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականի ամռանը և ավարտվել են  2014 թվականի նոյեմբերին:

Ճանապարհի  8.8 կմ երկարությամբ հատվածում կատարվել է ասֆալտապատում, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, բարեկարգվել են իջատեղերն ու մուտքերը, կառուցվել են գյուղտեխնիկայի անցումներ՝ բետոնյա սալերով:

Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են մետաղական արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ: 1.9 կմ երկարությամբ հատվածում  կառուցվել են իջատեղեր, մայթեր, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհային նշաններ:

Ճանապարհի հիմնանորոգումը կատարվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող  «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում: Կապալի պայմանագրային արժեքը 1.084.481.024 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Աշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter