Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են
Դեկտեմբերի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան - Արագած, Վանաձոր - Ալավերդի, Սիսիան - Ստեփանակերտ, Սարավան - Ջերմուկ և Կապան - Մեղրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել