HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ և լրացումներ` համաձայն ԵՏՄ օրենսդրության դրույթների

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Հավանության է արժանացել նաև «Անասնաբուժության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: 

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում Մաքսային միության հանձնաժողովի 2010թ. հունիսի 18-ի N 317, 318 և 2011թ. հոկտեմբերի 18-ի N 834 որոշումների պահանջների ներդրման անհրաժեշտությամբ:

Փաթեթի ընդունման դեպքում, ըստ կառավարության, կներդրվեն ԵԱՏՄ օրենսդրության դրույթները, մասնավորապես՝ կսահմանվի ԵԱՏՄ տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և/կամ պահպանմամբ զբաղվող անձանց և կազմակերպություններում իրականացվող համատեղ ստուգման ընթացակարգերը, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող վերահսկողության կարգերը: Օրենքների նախագծերի փաթեթները կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նախկին որոշումներից մեկում, որոնցով նույնականացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առևտրի սահմանափակումները երրորդ երկրների նկատմամբ, սահմանվել ՀՀ տարածք ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների նկատմամբ արգելանքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter