
Խոշոր վարկ գերմանական բանկից` հայ-վրացական միացյալ էներգահամակարգ ստեղծելու համար
Կառավաությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և գերմանական KfW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագծին: ՀՀ ֆինանսների նախարարը լիազորվել է ստորագրելու համաձայանագիրը:
Այս ծրագիրը, համաձայն որոշման փաստաթղթերի, ամրագրված է եղել ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. նոյեմբերի 5-ին ստորագրված ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում:
Ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո: Ծրագրի ֆինանսավորման նպատակով KFW բանկը տրամադրում է 85.2 մլն եվրո վարկ` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.5 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից:
Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը կհամաֆինանսավորվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո գումարի չափով տրամադրվելիք վարկային միջոցների և Եվրոպական Միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրվելիք 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցների հաշվին:
Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը՝ վրացական սահմանի մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ, հայկական կողմից՝ Հրազդանից 400 կՎ գծերի միջոցով: Համաձայնություն է տրվել նաև նույն ծրագրի իրականացման 10.2 մլն եվրո արժեքով համաձայնագրի նախագծին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել