
Տեղական ինքնակառավարման ընտրություններ` Սյունիքում
2014թ. դեկտեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կուրիս, Ձորաստան համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Քարաշենում, Անտառաշատում՝ ավագանու ընտրություններ:
Մեղրիի տարածաշրջանի Կուրիս համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Գրիգորյանն է: Ավելի վաղ ինքնաբացարկ է հայտնել նրա մրցակիցը՝ անկուսակցական Վարդան Գալստյանը:
Կապանի տարածաշրջանի Ձորաստան համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցական, Կապանի թեթեւ ատլետիկայի մարզադպրոցի տնտեսվար Գևորգ Հարությունյանը և գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանը:
Կապանի Անտառաշատ համայնքի ավագանու 4 և Գորիսի Քարաշեն համայնքի ավագանու 5 տեղի համար առաջադրվել են ընդհանուր հաշվով 12 թեկնածու: Ընդ որում, Քարաշեն համայնքում գրանցված վեց թեկնածուներն էլ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ են:
Նշված համայնքներում տիրող նախընտրական տրամադրությունների մասին կներկայացնենք առաջիկայում:
Մեկնաբանել