HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը մանրամասներ է ներկայացրել Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքին: Նա նշել է, որ դեպքի հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ: 

Ա. Մուրադյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 86 հիվանդ: Գրեթե բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից. այս այս պահին բուժում է ստանում 2 երեխա Նորքի սուր վարակիչ հիվանդանոցում, 4-ը երեխա և մեկ մեծահասակ` Եղվարդի հիվանդանոցում:
Ա.Մուրադյանը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է դիզինտերիա հիվանդությունը:

Նախարարի պարզաբանմամբ` դիզենտերիան բժշկության մեջ հայտնի է նաև որպես «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հիմնականում հանդիպում է կենցաղային պայմաններում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարակի աղբյուրի բացահայտման նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվում պատկան մարմինների հետ: Ա. Մուրադյանը նշել է նաև, որ աշխատանքները շարունակվում են, երեխաները գտնվում են մասնագետների հսկողության ներքո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter