HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվոր է զոհվել

Այսօր ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Մարգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (6)

Մեկը
2.-ին. Stert, Իբր ինչ ասեցիր? Դու գոնե քո ասածը հասկացար?
Stert
3-ին. Նախ ես առհասարակ գրել էի հասկացողների համար: Եվ երկրորդ, ես գրելիս չեմ նախատեսում, որ նախադասությունս կխմբագրվի, կդրվի կեսից ու դրա մյուս կեսը դու չես կարող կարդալ, թեև դրաված մասից էլ ասածս պարզ է ու հասկանալի: Իսկ եթե ավելի պարզ փոձեմ ասել, ձևակերպեմ այսպես: ԿԻՆ ակտիվիստի բառապաշարը պատգամավորի բառապաշարին չի զիջում, ու ավելի տգեղ է քանի որ դրա հեղինակը ԿԻՆ է: Կարծում եմ լրացուցիչ խմբագրումների արդյունքում գրածս չի կրճատվի ու ավելի հասկանալի կլինի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(2)-(4) - Շատ հետաքրքիր ձևով ես փորձում ուշադրությունը շեղե՛լ բանակում ՍՊԱՆՎԱԾ հերթական զինվորից: Փողոցում կանգնած կին ակտիվիստը ԱԺ պատգամավոր չէ՛ ու ազգի՛ ներկայացուցիչ չէ: Եթե «Լֆիկ» բառը այդքա՜ն «վիրավորական» են իր համար,թող քաղաքավա՛րի ձևով դա արտահայտեր: ՑԱՆԿԱՑԱԾ անձ իրավունք ունի պրովոկացիայի դրդել ցանկացած ազգի ներկայացուցչի. դա՛ էլ է «ազգի ներկայացուցիչ» լինելու փաթեթի մեջ. այլ ոչ միայն կոճակ սեղմելը, ճանապարհորդելն ու բիզնեսային «օրինական» մոնոպոլիաներ փաթաթելը ազգի վզին:
Stert
Կարծեմ դիրքորոշումս պարզ էր նաև պատգամավորի վարքագծի մասով: ԻՍկ զինվորի դեպքից որևէ բան շեղելու խնդիր չունեմ: Սրանք իրար հետ կապ չունեն
Stert
Վարազ Ամստերդամցի, Էդ Հոլանդիայում ես սովորել դեպքերի միայն մի մասը նկատել կամ ներկայացնել? Իհարկե, պատգամավորը պետք է էնքան վեհ ու հավասարակշռված լինի, որ չնկատի էժան, փողոցային վիրավորանքներն ու չպատասխանի դրանց: Բայց ինչու երբեք որևէ մեկը չասեց, թե այ ոնց ես քեզ թույլ տալիս փողոցում կանգնես, մարդու, քո նմանի հետևից փողոցային մակարդակի բառ, մականուն ասես???? Չնայած զարմանալի չէ: Միգուցե Հոլանդական արժեհամակարգի ազդեցությունն է կնոջ մասին ավանդական , այս դեպքում՝ ամենալավ պատգամավորից ավելի համեստ լինելու նրա պարտականության մասին պատկերացումները չեզոքացնում: Չի կարելի մարդուն վիրավորել ու նրան մեղադրել վիրավորանքին պատասխանելու համար: Եվ դա քիչ է, մի հատ էլ եղածը ավելի ուշագրավ դարձնելու համար իրավունք վերապահել դիմելու էթիկայի հանձնաժողով: Իսկ լրագրողական, մարդկային էթիկան???: >, , , վերնագրերով հոդվածաշարերը միայն կոմերցիոն նպատակ են հետապնդում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱԺ պատգամավորը հրապարակավ ասում է՝ «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար» ու շարունակու՛մ էմնալ ԱԺ պատգամավոր: Այսպի՛սի երկրի բանակում պարզ է,որ այսքա՛ն զոհեր կլինեն. գողական բարքերի դինամիկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter