Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին
Այսօր` դեկտեմբերի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնին: ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում Լիբանանում հայկական խաղաղապահ ստորաբաժանման տեղակայմանը և Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է, որ Լիբանանում հայ խաղաղապահների տեղակայումից հետո երկու երկրների միջև հարաբերությունները թևակոխել են նոր ժամանակաշրջան, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում ռազմական բնագավառում համագործակցության զարգացման համար: Կողմերը հաստատել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունների անհրաժեշտությունը և կարևորել դրանց ընթացքում ակնկալվող քննարկումները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել