HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը դեղ ներմուծողներին հորդորել է վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին:

Արմեն Մուրադյանը շեշտել է, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է: Նա հորդորել է դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղը սոցիալական նշանակության ապրանքատեսակ է:

Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր` հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների  անհիմն բարձրացումը հնարավորինս կանխելու ուղղությամբ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter