HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերկասառույց և ձյուն` ավտոճանապարհներին. արգելափակումից դուրս է բերվել 6 մեքենա

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների  նախարարությունն այսօր երկու ահազանգ է ստացել` ագելափակման մեջ գտնվող մեքենաների վարորդներից:

Ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տեղանքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Վարդենի-Քարվաճառ 35-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա:

Ավելի վաղ` 03.20-ին ահազանգ էր ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին` Վարդենիս գյուղի մոտակայքում, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter