HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճում և լիճ թափվող գետերում կդադարեցվի ձկան և խեցգետնի որսը

Դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվելու է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: ՀՀ բնապահպանության նախարարը նոյեմբերի 27-ին ստորագրել է համապատասխան հրաման` սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով:

Բնապահպանության նախարարության, ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանա լճի հարակից համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճում ձկան  և խեցգետնի որսի արգելման միջոցառումներ իրականացնելու հարցով: ԲՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` խորհրդակցության սկզբում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ստորագրել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագիրը:

Բնապահպանության նախարարի հրամանով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 8-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ: 

Համատեղ միջոցառումների ծրագրով սահմանվել է, որ Լիճք, Վարդենիկ, Մաքենիս և Մասրիկ գետերի ավազանում գտնվող համայնքների բնակչության հետ պետք է տարվի համապատասխան բացատրական աշխատանք, միաժամանակ սահմանելով խիստ հսկողություն նշված գետերի հունի երկայնքով: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:

Միջոցառումների ծրագրով նաև նախատեսվում է բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացնել Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում: Հանձնարարվել է նաև կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում և լիճ թափվող գետերի վրա:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter