HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվոր է զոհվել

Այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության բանակը: 

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կա՞ մեկը,որը հասկանում է թե ՀՀ իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում Արցախի հանդեպ: Կամ կա՞ մեկը,որը հասկանում է թե այսպես կոչված «ԼՂՀ իշխանությունները» ինչ քաղաքականություն են վարում Հայաստանի հանդեպ:
Lianna
Վարազ Սյունի (Ամստերդամ) Հայաստան ասելով կոնկրետ ես հասկանու եմ Հայաստան + Արցախ միասին,իսկ թե ինչ քաղաքականություն են վարում իշխանությունները Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ`սատանան անգամ դրանցից գլուխ չի հանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter