HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում զինծառայողի սպանության դեպքի առթիվ՝ ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության շարժառիթով։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին՝  ժամը 15:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանություն կատարելու նպատակով հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում ստացած կույր հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter