HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել և առգրավվել է 50 սիգ տեսակի ձուկ

ՀՀ ԲՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Արամայիս Գրիգորյանի` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ նոյեմբերի 27-ի թիվ 361 Ա հրամանի շրջանակներում ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 8-ին Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա և քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես, Գավառ-Սևան տանող ճանապարհին հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ, Սևան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ, որոնք սահմանված կարգով հանձնվել են Երևանի թույլ տեսողություն ունեցող երեխաների հատուկ դպրոցին:

Տեսչական աշխատանքները շարունակվում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter