HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Սերժ Սարգսյանի «ստրախովկան»

Իշխանության մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ ընդլայնված կոալիցիայի գաղափարն իջեցվել է հենց Բաղրամյան 26-ից, և լուսանցքում հայտնված քաղաքական դեմքերի, այդ թվում` Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ակտիվացումը վերջին շրջանում և ՀՀԿ-ի հետ  համագործակցության առաջարկներն ամենևին ինքնաբուխ չեն:

Ի դեպ, խոսվում է, որ այս նպատակով առաջիկայում դեռ նոր-նոր արխիվացված ուժեր և անհատներ ասպարեզ կգան, ինչպես, օրինակ, Արշակ Սադոյանը, Հայկ Բաբուխանյանը, Յուրի Մանուկյանը և այլք:

Սակայն ասում են, որ այս մարդիկ Սերժ Սարգսյանի համար ընդամենը «ստրախովկա» են` Կախված ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքից, Սերժ Սարգսյանը կամ կկազմի այդ կոալիցիան, կամ այս մարդկանց կուղարկի այնտեղ, որտեղից եկել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter