«Հայկական ժամանակ». Ծնունդների անկում
«ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012-ի ծրագրի» նախագծի համաձայն, այս տարվա 1-ին կիսամյակում ՀՀ-ում ծնելիությունը նվազել է 4,4 տոկոսով: Ծնվել է 20 հազար 102 երեխա` նախորդ տարվա նույն ցուցանիշից 927-ով պակաս:
Երբ 2009-ին ծնելիության աննշան աճ գրանցվեց, կառավարությունը հայտարարեց, որ դա պայմանավորված է փառապանծ իշխանությունների վարած քաղաքականությամբ: Այս մոտեցումը պահպանվել է նաև բերված փաստաթղթում, որտեղ ծնելիության` 2009-ին և 2010-ին արձանագրված մոտ 1 տոկոսանոց աճը կապվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացնելու հետ: Մինչդեռ այս տարի արձանագրված 4.4 տոկոսանոց անկման պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Ըստ նախագծի` նույն ժամանակահատվածում Հայաստանում աճել է մահացությունը: Այս տարվա առաջին կիսամյակում մահվան դեպքերը կազմել են 14 հազար 743, 2010-ի առաջին կիսամյակի համեմատ աճելով 453-ով: Բայց կյանքը լավանում է դարձյալ` ըստ պաշտոնական վիճակագրության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել