«Որոտան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագիծը կդրվի հանրային քննարկման
ՀՀ բնապահպանության նախարարությունը այս ամիս նախատեսում է կայացնել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Որոտան» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը:
Այն տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղապետարանում:
Տեղեկացնենք նաև, որ վաղը` ժամը 14.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տանձատափի գյուղապետարանում տեղի կունենան մեկ այլ` «Տաթևի անապատ» ՍՊԸ-ի «Անապատ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի վերակառուցման աշխատանքային նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել