HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն ՏՏ ոլորտում

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համագործակցության հուշագիրը: Երկու նախարարությունները համաձայնել են համագործակցել հետևյալ ուղղություններով.

1. Կողմերի միջև առկա կապուղիների միջոցով երրորդ երկրին միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ծառայությունների մատուցման հնարավորության ապահովում :

2. Կողմերի միջև երկկողմ միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ապահովում և թողունակության անսահմանափակ հնարավորության ստեղծում :

3. ՏՀՏ ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացում և ծրագրերի մշակում` ներառյալ հետազոտության արդյունքների և դրանց առընչվող տեղեկատվության փոխանակում:

4. ՏՀՏ ոլորտի մասնագետների և փորձի փոխանակման, հնարավորություն ընձեռող համատեղ ծրագրերի մշակում:

5. Տեղական և տարածաշրջանային ինտերնետ փոխանակման կետերի և տվյալների կենտրոնների ստեղծում:

6. Կողմերի աշխարհագրական դիրքի առավել արդյունավետ օգտագործմամբ՝ մալուխային ցանցի ստեղծում:

7. Սույն Հուշագրով սահմանված համագործակցության իրավական և կազմակերպչական ուղղությունների շրջանակներում անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրում և (կամ) փոխանակում:

8. Յուրաքանչյուր տարվա համար կողմերը կարող են հաստատել նաև թիրախային (հասցեական) աշխատանքային ծրագրեր:

Մանրամասն` հուշագրում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter