HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կարեն Կարապետյանը հրաժարական կտա՞

Թերթի տեղեկություններով` չի բացառվում, որ մոտ օրերս հրաժարականի դիմում ներկայացնի Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երեկ խոսակցություններ էին շրջանառվում, որ վերջինս կանչել է Երևանի քաղաքապետարանում աշխատող իր մտերիմ մարդկանց և ասել, թե պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ այդպես էլ չի կարողանում «լեզու գտնել» Սերժ Սարգսյանի հետ:

Եթե իրադարձություններն այդպես զարգանան, շատ հնարավոր է, որ Երևանի քաղաքապետի աթոռին հայտնվի Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ևս հայտնի է, որ նման հարց կա օրակարգում, և հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստերին` հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հնարավոր է իրեն հետ կանչել և նշանակեն Երևանի քաղաքապետ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, չի պատրաստվում Բեգլարյանին կրկին քաղաքապետ դարձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter