HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական դասակը ներգրավվել է խաղաղապահ առաքելությանը

Նոյեմբերի 28-ին Լիբանանում կայացել է «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) բազմազգ առաքելության կազմում հայկական դասակի ներգրավման և առաքելությանը մասնակից այլ երկրների դրոշների շարքում հայկական դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը ս.թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: Արարողության ընթացքում հայ խաղաղապահներին ողջունել և նրանց ներգրավումն առաքելությանը կարևորել է ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter